ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կնշանակվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին չորեքշաբթի հայտնել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի ընթացքում։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում որպես մեր հատուկ ներկայացուցիչ մենք կնշանակենք ԱՄՆ — ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին», — ասել է ԱԳՆ ղեկավարը TRT հեռուստաալիքի եթերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







