«3+3» ձևաչափով առաջին խորհրդակցությունների մասնակիցները Մոսկվայում քննարկել են Կովկասում համագործակցության զարգացմանն ուղղված գործնական քայլերը՝ տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի լույսի ներքո:
Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ քննարկումների մասնակիցները, որոնց ընթացքում Թուրքիան ներկայացրել է փոխարտգործնախարար Սեդատ Օնալի գլխավորած պատվիրակությունը, համակարծիք են եղել կողմերի շահերի ընդհանրության վրա հիմնված գործնական հարցերի վրա ջանքերը կենտրոնացնելու անհրաժեշտության հարցում:
«Տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության խորացման վերաբերյալ կարծիքների կառուցողական և համակողմանի փոխանակում։ Խորհրդակցությունների մասնակիցները համակարծիք են եղել առևտրի, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտների առաջնահերթության վերաբերյալ։ Խոսվել է վստահության մթնոլորտի ապահովման ջանքերի մասին, ինչը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում», — ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հույս է հայտնվել, որ Վրաստանը ևս կմասնակցի 3+3 ձևաչափով խորհրդատվություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







