Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:35

Սաակաշվիլին կոչ է արել իրեն ազատ արձակելու հարցով հասարակական հանձնաժողով ստեղծել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում առաջիկա օրերին ստեղծել իր ազատ արձակման հարցով հասարակական հանձնաժողով։ Միաժամանակ, քաղաքական գործիչը հույս ունի, որ իր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», նույն եռանդով կշարունակի աշխատել այս ուղղությամբ։ Այս մասին հայտնել է «Գռուզիա Օնլայն»-ը։

Գորիի հիվանդանոցից փոխանցված գրության մեջ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել այլ քաղաքական ուժերին և անհատներին իրենց գործունեության համար։ Դա, նրա խոսքով, «անխուսափելիորեն ակտիվության ալիք կառաջացնի լայն զանգվածների շրջանում»: Նա հորդորեց նրանց միանալ տարատեսակ ակցիաների՝ հավելելով, որ պետք է պատրաստվել դեկտեմբերին կայանալիք համաժողովրդական մեծ հանրահավաքին։

«Նոյեմբերի 29-ին նշանակված «դատավարության» ժամանակ խնդրում եմ հավաքվել դատարանի շենքի դիմաց։ Սա կլինի առաջին ուղիղ կապի հնարավորությունը վերջին երկու ամսվա ընթացքում։ Մենք բոլորս գիտենք, որ դատավարությունը ֆարս է, բայց մենք կարող ենք այն օգտագործել որպես հանդիպման վայր»,- ասված է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+