Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «թյուրքական աշխարհի» քարտեզի նվիրելը, ինչպես նաև դրանում ռուսական տարածքների ընդգրկմանը հատուկ նշանակություն չեն տվել երկրի ներսում և գրեթե չեն լուսաբանել լրատվամիջոցներում, այդ պատճառով դա հազիվ թե ինչ-որ կերպ ուղղված է Ռուսաստանի դեմ: Lenta.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքական Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քարտեզի վրա տարբեր գույներով են նշված ինչպես պետությունները, այնպես էլ առանձին տարածաշրջանները, որտեղ բնակվում են թուրք ժողովուրդներ: Նրա խոսքով` «թյուրքական միասնության» հայեցակարգը չի ենթադրում պետությունների և տարածաշրջանների միացումը կամ
միավորումը. նման բան պարզապես անհնար է ժամանակակից աշխարհում, ինչպես ցույց տվեց Սիրիայի և Եգիպտոսի օրինակը, որոնք 1950-70թթ. փորձել են միավորվել Արաբական Միացյալ Հանրապետության կազմում: Ուստի շեշտադրումն այստեղ կատարվում է տարբեր երկրների թյուրքական հատվածների միջև ջերմ հարաբերությունների ամրապնդման վրա։
«Այս պահին Թուրքիայում չկան հակառուսական և պանթյուրքական տրամադրություններ, որոնք առաջ էին տարվում Արևմուտքի կողմից, ինչպես «Սառը պատերազմի» ժամանակ։ Դա միայն կվնասի երկրի շահերին, և բոլորը դա հասկանում են»,- բացատրել է Ունալը։ Նա նաև առաջարկել է Ռուսաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրել թյուրքական պետությունների կազմակերպությունում, որպեսզի ցույց տա, որ Թուրքիայի քաղաքականությունն այդ ուղղությամբ ուղղված չէ Մոսկվայի դեմ:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր լուսանկար, որում պատկերված են Էրդողանն ու Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ «թյուրքական աշխարհի» քարտեզով։ ԱԺԿ առաջնորդի խոսքով՝ «թյուրքական աշխարհի» կազմի մեջ մտնում են Ռուսաստանի հարավային շրջանները, որոնց թվում են Ղրիմը, Դոնի Ռոստովի մարզը, Հյուսիսային Կովկասի և Արևելյան Սիբիրի մի մասը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







