Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերում հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացվել, մշակվել է մարտերի շարունակական կառավարման ունակությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-երը։
Զորավարժություններին, որոնք կազմակերպվել են մարտական պատրաստության հաստատված տարեկան պլանի համաձայն, անցկացվել է ստորաբաժանումների մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման, նշանակման շրջաններ դուրս բերելու և կառավարման մարմինների տարածքում ծավալվելու մշակումը:
Զորավարժությունների նպատակն է կատարելագործել ստորաբաժանումների փոխգործակցությունը, մշակել օպերատիվ որոշումներ կայացնելու և հրամանատարների ստորաբաժանումների կառավարման ունակությունները, ինչպես նաև մարտական գործողությունների շարունակական կառավարման ունակությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







