Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Ուրֆայի շրջանում նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրող Էմրուլլահ Աջարին։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Նշենք, որ Մալաթիայի հանրապետական դատախազությունն ավելի վաղ լրագրողի դեմ հետաքննություն էր սկսել։ Վերջինս մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։
Աջարի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն ու լուսանկարչական սարքի հիշողության քարտը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







