Ադրբեջանը շահագրգռված է Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ ձեռք բերելու հարցում, հայտնել է այդ երկրում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը:
«Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռների ձեռքբերումը մեր օրակարգի առանցքային կետն է», — Նովրուզովի խոսքը մեջբերում է պակիստանյան dunyanews լրատվականը։
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է Պակիստանից գնել JF-17 Block 3 ինքնաթիռը։ Նովրուզովը նաև ասել է, որ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ իր ռազմաօդային ուժերի արդիականացման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







