Թուրքական տեղական լրատվամիջոցները հայտնել են թուրքական Մերսինում կառուցվող «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանում տեղի ունեցած միջադեպի մասին։
Ըստ Mehr-ի՝ ոչ մեծ հրդեհ է բռնկվել Էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունից հետո և խուճապ է առաջացրել այդ հատվածում աշխատողների և բնակիչների շրջանում:
«Մերսինում թուրքական ատոմային էլեկտրակայանի կառուցումը աղետ է դարձել Թուրքիայի և Մերսինի համար»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Ալի Մահիր Բաշարիրը:
Նա նաև նշել է, որ թուրքերը ատոմակայան են կառուցում ռուսների հետ համագործակցությամբ, բայց դեռ չեն որոշել, թե ինչ անել միջուկային թափոնների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







