ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը։
Ինչպես հաղորդվում է Սպիտակ տան կայքում, Սալիվանը և Քալընը քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանը, Մերձավոր Արեւելքը, Հարավային Կովկասը և Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանը, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում:
Նշվում է, որ կողմերը համաձայնել են տարաձայնությունների կարգավորման և երկկողմ կառուցողական կապերի պահպանման համար երկխոսության շարունակման կարեւորության վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







