Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

Կա «մահվան ցուցակ», որում ներառվել են ընդդիմադիր լրագրողներ. թուրքական մաֆիայի պարագլուխ

Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների և մաֆիայի միջև կապերի մասին բացահայտումների շնորհիվ հայտնի դարձած հանցավոր խմբավորման ղեկավար Սեդաթ Փեքերը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Փեքերը Twitter-ում արած գրառումներում պնդել է, որ կա «մահվան ցուցակ», որի մեջ բացի իրենից, ներառվել են նաև իր գրառումները, հայտարարությունները հանրայնացնող ընդդիմադիր լրագրողներ: Փեքերն ակնարկել է, որ հնարավոր մահափորձերի հետևում կանգնած է լինելու «Պաշտպանական խորհրդատվության ընկերությունը» (SADAT):

Փեքերի պնդմամբ՝ SADAT-ն իր անձնակազմը մարզելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական «Ալֆա» ջոկատի անդամների հետ:

Փեքերի այս հայտարարությունը մեծ արձագանք է ստացել թուրքական հանրային-քաղաքական շրջանակներում: Հնարավոր մահափորձերի թեման բարձրացվել է նաև մեջլիսում:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Օմեր Ֆարուկ Գերգերլիօղլուն հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Պատգամավորը պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.

«1. Արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ պատրաստվել է «մահվան ցուցակ», որում ընդգրկված են Սեդաթ Փեքերը և նրա հայտարարությունները տարածող ընդդիմադիր լրագրողներ: Ովքե՞ր են այդ ցուցակը պատրաստողները: Կա՞ որևէ հետաքննություն այս առնչությամբ:

2. Այդ ցուցակում ներառված քաղաքացիների պաշտպանության համար որևէ քայլ ձեռնարկվե՞լ է: Նրանց տեղեկացրե՞լ են խնդրի մասին:

3. Արդյո՞ք ճիշտ են պնդումները, որ անձնակազմը մարզելու համար պայամանավորվածություն է ձեռք բերվել «Ալֆա» ջոկատի անդամների հետ: Այս առնչությամբ հետաքննություն սկսվել է: SADAT-ի կողմից մարզվող անձինք ինչի՞ և ո՞ւմ համար են ծառայելու»:

Նշենք, որ SADAT-ի նախագահը պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդին է, որը 2016-2020թթ. եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը: Այս կազմակերպությունը համարվում է մասնավոր ռազմականացված կառույց, որն, ըստ պնդումների, սպասարկում է իշխանության՝ մասնավորապես Էրդողանի շահերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+