Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինները մաքսային ոլորտում փոխգործակցության հարցերով եռակողմ կոմիտե կստեղծեն։
«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինների ղեկավարները համատեղ հանդիպում են ունեցել Իզմիրում։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն մաքսային հարցերով եռակողմ կոմիտեի ստեղծման մասին», — գրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհտիևը Twitter-ի իր էջում։
Նա ընդգծել է, որ «կոմիտեի գործունեությունն իր ներդրումը կունենա երեք երկրների միջեւ մաքսային ոլորտում համագործակցության ուժեղացման գործում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







