Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միանգամից 7 անօդաչու թռչող սարքեր հետախուզական թռիչք են կատարել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։
Իրանա-ադրբեջանական լարվածության աճը հանգեցրել է Իրանի կողմից ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելուն։ Իրանի տարածքով ադրբեջանցիները թռչում էին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։
Լարվածությունը սկսել է աճել սեպտեմբերի 21-ից՝ ադրբեջանա-թուրքական «Անխախտ եղբայրություն-2021» լայնածավալ զորավարժություններից հետո ։ Իրանը սկսել է ՆԱՐ-ի հետ սահմանին զորքեր տեղակայել եւ սկսել է իր զորավարժությունները ։
Մի շարք իրանցի պաշտոնատար անձինք հայտարարել են Ադրբեջանի տարածքում Իսրայելի ներկայության մասին, ինչն անընդունելի է Թեհրանի համար: Այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ Իրանը գործում է Հայաստանի շահերից ելնելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







