Թուրքիայի և Իրանի արտգործնախարարությունների միջեւ կանցկացվեն քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հոկտեմբերի 8-ին Անկարայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Ունալի և Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի մասնակցությամբ:
Խորհրդակցությունների ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում թուրք-իրանական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային թեմաների վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







