Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:42

Ադրբեջանա-իրանական սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին պնդումները հիմնավոր չեն․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանա-իրանական սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին պնդումները հիմնավոր չեն։ Ըստ TACC-ի՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

«Մենք չենք ընդունում ադրբեջանա-իրանական սահմանի մոտ որևէ երրորդ ուժի առկայության մասին հայտարարությունները, այս ուժերի սադրիչ փորձերը, քանի որ այդ հայտարարությունները հիմք չունեն»,- ասաց նա՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրի հայտարարությունը:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում ցանկացած ուժի, ներառյալ ահաբեկչական տարրերի առկայությունը, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ Ադրբեջանի պետության կամ հարևան երկրների համար, «չի կարող քննարկման առարկա լինել», ընդգծել է Աբդուլաևան:

Մեկնաբանելով Ադրբեջանի գործերին արտաքին ուժերի միջամտության մասին հայտարարությունները՝ նա նշել է, որ Բաքուն միշտ վարել է անկախ արտաքին քաղաքականություն` հիմնված ազգային շահերի վրա:

«Հարևան պետությունների հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է, և մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է մամուլի ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ Ադրբեջանը «շատ զգայուն է իսլամական համերաշխության» հանդեպ:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ժամանակ մի շարք ահաբեկչական շարժումներ մտել են տարածաշրջան, և Իսրայելը նույնպես փորձում է օգտվել այս լարվածությունից»:

Ըստ Աբդոլլահիանի՝ «Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ժամանակ Իրանը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Ադրբեջանի տարածքում Իսրայելի ներկայության վերաբերյալ»: Իրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը իր սահմանների մոտ, ասել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+