Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, որ յուրաքանչյուր ոստիկան, որը մասնակցել է Թբիլիսիում իր ձերբակալության գործընթացին, իր հետ համատեղ սելֆի է արել: Այդ մասին հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Եկատերինա Խերխեուլիձեն՝ բանտում Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Սաակաշվիլին պատմել է, որ ոստիկանությունն իր հետ շատ լավ է վարվել։ Նա դրական է վերաբերվում նաև վարչական անձնակազմին, քանի որ ոչ ոք չի կոպտել։ Սաակաշվիլին հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք, ով իր բնակարան է մտել ձերբակալման համար, իր հետ սելֆի է արել»,- հայտարարել է Խերխեուլիձեն։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում ուրբաթ օրը։ Մինչ այդ նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Վրաստանում նրա նկատմամբ ներպետական հետախուզում են հայտարարել մի քանի քրեական գործերով։ Երկրի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանն անցնելուց անմիջապես հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







