Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

ԵԽԽՎ-ն նախանշել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերացման քայլերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտությունից հետո ԵԽԽՎ-ն երկու երկրների համար ձևակերպել է մի շարք հանձնարարականներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքների վերացման և խաղաղության ու հաշտեցման գործընթացին առաջ մղելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։

Հավանության արժանացնելով բանաձևն ու առաջարկությունը, որը ձևակերպվել է երկու երկրներ այցելած Փոլ Գավանայի զեկույցի հիման վրա, Վեհաժողովը հայտարարել է, որ «մտահոգված է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում  ռազմական հանցագործությունների և այլ հակաիրավական գործողությունների բազմաթիվ մեղադրանքների հետ կապված»։

Կառույցը երկու երկրներին կոչ է արել «ամբողջովին հետաքննել մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել ցանկացած մարդու, այդ թվում՝ հրամանատարական մակարդակով, ով մեղավոր կճանաչվի», և ներկայացված բողոքների վերաբերյալ լիովին համագործակցել ՄԻԵԴ-ի հետ: «Եթե չլինեն ճշմարտության և հաշտեցման որևէ հաշվետու ձևեր, այդ մեղադրանքները երկու երկրների սերունդների  հարաբերությունները թունավորելու են, և հակամարտության հետևանքները կպահպանվեն»,-նշել են խորհրդարանականները:

Ողջունելով Ադրբեջանի կողմից 2021 թվականի հունիսի 12-ին և հուլիսի 3-ին 30 մարդու ազատ արձակումը, որի արդյունքում հայրենադարձվածների ընդհանուր թիվը գերազանցել է 100-ը, Վեհաժողովը  կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և վերադարձնել նրանց Հայաստան առանց հետագա ձգձգումների:

ԵԽԽՎ-ում ափսոսանք են հայտնել, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո 159 ադրբեջանցի և 5 հայ սպանվել կամ վիրավորվել են ականներից, և կոչ է արել Հայաստանին «առանց հապաղելու հրապարակել իր տրամադրության տակ եղած բոլոր ականադաշտերի քարտեզները»: Տարբեր սահմանային միջադեպերի լույսի ներքո, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի մայիսից, խորհրդարանականները երկու կողմերին կոչ են արել ապաԷսկալացման և սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ բանակցությունների:

Ինչ վերաբերում է տեղահանված անձանց, Վեհաժողովը կոչ է արել միջազգային հանրությանը շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին և կոչ է արել երկու երկրներին արդյունավետ օգտագործել Եվրոպայի խորհրդի փորձը:

Վեհաժողովը նշել է, որ ձգձգված հակամարտությունը «աղետալի» ազդեցություն է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության և սեփականության վրա: Կառույցը  երկու երկրներին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել ատելության բորբոքման, ինչպես նաև ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ համապատասխան օրենսդրության ընդունման ճանապարհով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+