Իրանի հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկատվությունը հաստատել է Իրանական նավթային ընկերության հետախուզության ազգային վարչության (NIOCEXP) ղեկավար Սեյեդ Սալեհը։ Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը։
Սալեհի խոսքով՝ հնավայրը հայտնաբերվել է նահանգում մեկ տարվա որոնողական աշխատանքներից հետո:
Գազի հանքավայրի նախնական խորությունը կազմում է 3900 մետր և նախնական գնահատականներով՝ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար:
Աղբյուրը նշում է, որ օգոստոսի վերջին «NIOCEXP»-ը նոր նավթային ռեզերվուար է հայտնաբերել Խուզեստան նահանգի հարավ-արևելյան Դեզֆուլ քաղաքում։
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան
Հայաստանն սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, բայց այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում,...