Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:22

Աֆղանստանը ներդրողների է փնտրում « TAPI»-ի համար

Աֆղանստանին 12 մլրդ դոլարի ներդրում չի բավականացնում Թուրքմենստան- Աֆղանստան- Պակիստան- Հնդկաստան գազատարի կառուցման համար, որն ավելի վաղ խոստացել էր հատկացնել Աշխաբադը։ Այս մասին հայտնում է «The Heart of Asia» աֆղանական պարբերականը։

Աֆղանստանի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Մաստուրը նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը փնտրում է ներդրողների, որոնք հետաքրքրված են նախագծին մասնակցելով։

Նախարարը հայտնել է, որ նախագծի մշակումը սկսվել է դեռևս թալիբների ռեժիմի օրոք, և աֆղանական տարածքով գազատարի կառուցման համար պահանջվում են 9-12 մլրդ դոլարի ներդրումներ:

«Ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերել ամերիկյան որոշ ընկերություններ, սակայն Աշխաբադը դեմ էր՝ վստահեցնելով, որ Աֆղանստանի տարածքով գազատարի շինարարության մեջ կներդրվեն թուրքմենական ընկերությունների միջոցները։ Այժմ Թուրքմենստանը, ունենալով տնտեսական որոշակի խնդիրների, կորցրել է հետաքրքրությունը նախագծի ներդրումների նկատմամբ։ Մենք ակնկալում ենք ներդրումներ, որպեսզի ավարտին հասցնենք շինարարությունը», — ասել է նախարարը։

Նշենք, որ նախագիծը պաշտոնապես հաստատվել է 2018 թվականի մարտի 2-ին Աֆղանստանի նախագահի, Թուրքմենստանի նախագահի, ինչպես նաև Պակիստանի ու Հնդկաստանի վարչապետների կողմից։

1800 կմ երկարությամբ խողովակաշարն ուղղված է Թուրքմենստանից տարեկան մինչև 33 մլրդ մ/խ բնական գազի արտահանմանը Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+