Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները միջազգային հանրության և դերակատարների ուշադրության կենտրոնում են։ Աշխարհի տարբեր երկրներից հնչում են դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցում այդ հարձակմանը և փոխանցել է Թուրքիային, որ այդ օպերացիան վատ գաղափար է։
ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը նշել է, որ Ռուսաստանը չի ներքաշվելու Թուրքիայի և Սիրիայի հակամարտության մեջ:
«Ռուսաստանը Սիրիայում է բոլորովին այլ պատճառներով»,- նշել է Վլադիմիր Ջաբարովը։
Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին նշել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:
«Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Թուրքիային քննադատող համատեղ հայտարարություն են պատրաստում»,- նշել է դե Մոնշալին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը նշել է, որ Թուրքիայի ռազմագործողությունը նոր հումանիտար աղետի և փախստականների ալիքի պատճառ կարող է դառնալ:
«Կոչ ենք անում Թուրքիային վերջ տալ այդ օպերացիային և անվտանգային շահերը խաղաղ ճանապարհով ապահովել»,- նշել է Հայկո Մաասը։
Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ Թուրքիան պետք է դադարեցի ռազմական գործողությունները։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս ունի, որ Թուրքիայի իրականացրած օպերացիան կլինի համաչափ։
«Մեր դաշնակից Թուրքիան անվտանգային մտահոգություններ ունի: Ենթարկվում է ահաբեկչական սոսկալի հարձակումերի և միլիոնավոր սիրիացի փախստականների համար դարձել է ապաստան: Հարկ է խուսափել տարածաշրջանն ապակայունացնելուց և լարվածությունն ավելացնելուց»,- նշել է Ստոլտենբերգը։
Եգիպտոսը ևս հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողություններն անվանելով Սիրիայի ինքնիշխանության դեմ ուղղված «աղաղակող ագրեսիա»։
«Եգիպտոսը վճռականորեն դատապարտում է հարձակումն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում կանգնեցնել «սիրիական տարածքներն օկուպացնելու կամ Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական իրավիճակը փոխելու ցանկացած փորձ»,- ասված է Եգիպտոսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Եգիպտոսը կոչ է անում Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստ հրավիրել:
Նշենք, որ «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմագործողության մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իրազեկել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին:
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել
Թուրքիայի Անթալիա նահանգում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել, կան վիրավորներ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տուժել է առնվազն...