Պենտագոնը հաստատել է, որ Քոբանիի մատույցներում ամերիկացի զինվորականները թուրքական դիրքերից ենթարկվել են հրետակոծման։ Համաձայն Պետագոնի հայտարարության՝ ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին նշում է, որ ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ամերիկյան բազան ու զինուժը չտուժի։
Թուրքական կողմը նշում է, որ ինքնապաշտպանության նպատակով հրետակոծվել են ահաբեկիչների դիրքերը, իսկ ԱՄՆ-ի դիտարկետի հրետակոծման մասին խոսք չի գնում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ից Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է նոր՝ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Անկարան մտադիր է այդ տարածքները մաքրել քրդական զինված կազմավորումներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







