Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին։ Այս մասին Sputnik Արմենիային է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։
«Պարոն Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին։ Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն արտաքին գործերի, ներքին գործերի, էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահները»,-մեջբերում է թերթը խորհրդարանականի խոսքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







