7-ի խմբի (G7) գագաթաժողովը տեղի կունենա 2020թ. հունիսի 10-12-ը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:Այս մասին հայտարարել է ԱՄՆ Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:
Հանդիպման օրակարգում կլինեն համաշխարհային տնտեսական աճն ու դրա հետ առաջ եկող մարտահրավերները:
Սպիտակ Տունը նշել է, որ հանդիպման ընտրությունը G7 կամ G8 ձևաչափում դեևս չի հստակեցվել: Խոսքը գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցության մասին է:Այդ մասին որոշում կկայացվի ավելի ուշ:
Ռուսաստանի մասնկացությունը հնարավորություն կտա վերականգնելու նախկինում գոյություն ունեցող G8 ձևաչափը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







