Ամերիկյան զորքի մի մասը կշարունակի մնալ Սիրիայի հյուսիս-արևելքի նավթի հանքավայրերի մերձակա գյուղերում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը` Քաբուլում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ անցկացված մամուլի ասուլիսում։
Ըստ Էսփերի տարածած հաղորդագրության՝ ամերիկյան զորքը կշարունակի մնալ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԻՊ և այլ խմբավորումների վերադարձը նշված տարածքներ կանխելու և էներգետիկ ռեսուրսների օգտագործումը վերջիններիս կողմից թույլ չտալու համար։
Էսփերի կարծիքով` Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացը կտևի շաբաթներ, սակայն դեռևս վերջնական որոշում չկա Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել էին, որ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայի արևելքում թողնել մոտավորապես 200 մարդուց բաղկացած զորախումբ: Համաձայն New Your Times-ի տեղեկությունների՝ ենթադրվում Է, որ խոսքը կարող Է վերաբերել հատուկ նշանակության զորքերին:
Նախատեսվում Է, որ դրանք կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաև «կարգելափակեն ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ:
Համաձայն New Your Times-ի՝ ամերիկյան ուժերը կարող Էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանում և կօգնեն քրդերին վերահսկողության տակ պահպանել այդ շրջանները: Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







