Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Հայող ցեղասպանության ճանաչումը չի հանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման

Վաշինգտոնի Արաբական կենտրոնի գիտաշխատող Ջո Մակարոնը, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչներ պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշումների ընդունմանը, նշում է, որ վերջիններս չեն կարող որևէ ազդդեցություն գործել ԱՄՆ-Թուրքիա այժմյան հարաբերությունների վրա։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և պատժամիջոցների մասին օրինագծերն արտացոլում են առկա հակաթուրքական տրամադրությունները Կոնգրեսում և ընդհանրապես Վաշինգտոնում քաղաքական վերնախավի շրջանում։ Սակայն դա չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների ներկայիս վիճակի վրա, քանի որ սովորաբար արտաքին քաղաքականության կուրսը որոշում է Սպիտակ տունը (կառավարությունը)», — կարծում է նա։

Փորձագետը նշում է, որ այս ամիս սպասվելիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցի նախաշեմին Կոնգրեսն այսպիսով ճնշում է գործադրում Սպիտակ տան վրա։

Նա հավելում է, որ խորհրդարանում կա կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Սիրիայում ռազմական գործողությունները ստացել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թույլտվությունը։

«Թեև ԱՄՆ -ի և Թուրքիայի շահերը սկզբունքորեն հակասում են միմյանց, նրանց ոչինչ չի մնում, քան պայմանավորվել միմյանց հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին Սիրիան է, և այս պահին նրանք կարող են ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, եթե նրանց երկկողմ հարաբերությունները քանդվեն», — հավելել է փորձագետը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կոնգրեսի ստորին պալատը նաև պաշտպանել է Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին օրինագիծը՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի կողմից ռազմական գործողության անցկացման և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+