Բաթում քաղաքում նոյեմբերի 6-ին մեկնարկել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված 13-րդ խորհրդաժողովը (GDSC)։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
Խորհրդաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների 230-ից ավելի ներկայացուցիչներ և փորձագետներ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Բաթումում նման խորհրդաժողովի անցկացումը շատ կարևոր է:
«Վրաստանը մեր տարածաշրջանի անվտանգության կարևոր կետերից է»,-ասել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ բացելով խորհրդաժողովը:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված 13-րդ խորհրդաժողովն անցկացվելու է նոյեմբերի 6-7-ը։
Համաձայն Վրաստանի պաշտպանության նախարարության՝ վերջին 13 տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը տարածաշրջանում ձևավորվել է որպես բացառիկ համաժողով, որտեղ քննարկվում են եվրատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







