Թուրքիան լայնամասշտաբ գործողություններ է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ՝ երկրի հարավ-արևելքում։ Գործողություններին ներգրավված են ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ: Գործողությանը մասնակցում են ժանդարմերիայի և տարածաշրջանային ուժային կառույցների 2360 աշխատակիցներ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության նոյեմբերի 13-ին արված հայտարարությանը։
Քրդերի դեմ իրականացվող գործողությունների աշխարհագրությունն ընդգրկում է Վանի, Հաքյարիի և Շըռնաքի նահանգները: Այսկերպ Թուրքիան փորձում է ձմռան շրջանին ՔԱԿ-ի նախապատրաստական աշխատանքները կանխել, կազմակերպության անդամները կառուցում են ամրություններ և ստեղծում ենթակառուցվածք՝ Թուրքիայի տարածքում իրենց գործունեության ապահովման համար:
Նշենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար Է մղում Թուրքիայի՝ առավելապես քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







