Նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել:Այս մասին տեղեկանում ենք «RegionMonitor»-ից։
Ըստ աղբյուրի՝ ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա:
Նոյեմբերի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ցուցարարներն այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան:
Նշվում է, որ Ֆարս նահանգում ցուցարարները հարձակվել են նաև 2 կրոնական դպրոցի վրա և հրդեհել դրանք։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Իրանի մի շարք քաղաքներում փակվել են դպրոցները: Իրանում այս պահին չի գործում նաև ինտերնետ կապ։
Տարբեր տվալներով՝ զոհվել են 25 ցուցարարներ և ուժային կառույցների 2 ներկայացուցիչներ
Նշենք, որ նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարվել է շուրջ 1000 ձերբակալվածի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







