Ներքին գործերի նախարարությունը ցույցի կազմակերպիչներին խորհրդարանի տարածքը ազատելու համար տվել է 30 րոպե: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից:
ՆԳՆ-ն ներկայացուցիչը զրուցել է «Ազգային շարժման» անդամ, Զաալ ՈՒդումաշվիլիի հետ: Զաալ Ուդումաշվիլին հավաստիացրել է, որ իրենց հավաքը բացառապես խաղաղ բնույթ է կրում և իրենք չեն պատրաստվում հեռանալ:
Այս պահին հատուկ նշանակության ջոկատի ավտոբուսները և ջրցան մեքենաները կանգնած են հանրապետության հրապարակում:
Նշենք, որ այսօր խորհրդարանում նախատեսված է բյուրոյի նիստ, սակայն ցուցարարներն առավոտից արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքը:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ համամասնական ընտրակարգով, կառավարության հրաժարականը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմի ցրումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







