ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Իրանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով 2 մլրդ դոլարի վարկ տրամադրել մի շարք նախագծերի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախագծերի թվում են ՀԷԿ-ի, էլեկտրակայանների կառուցումը, երկաթուղին և մետրոպոլիտենի համար վագոնների մատակարարումը։
«Նրանք իսկապես դիմել են մի շարք նախագծերի իրականացման նպատակով ՝ խնդրելով միջկառավարական վարկեր տրամադրել։ Ֆինանսների նախարարությունը քննարկում է այդ հարցը», -հայտարարել է պարոն Նովակը։
Նրա խոսքով, հաշվի առնելով Իրանին վարկերի տրամադրման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումները, դրանց ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ 5 մլրդ դոլար:
Ավելի վաղ իրանցի խորհրդարանականները քննարկել են հաջորդ տարվա բյուջեն: Նրանք համաձայնել են, որ կառավարությունը կարող է Ռուսաստանից 5 մլրդ դոլար վարկ վերցնել հիմնական ակտիվների համար։ Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքներին և արտադրական կարիքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







