Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընգծել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործում դրական դինամիկան: Ինչպես հաղորդում է «Ինտերֆակս-Ադրբեջանը», այս մասին նա ասել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:
«Յուրաքանչյուր այց դեպի Բաքու հնարավորություն է ևս մեկ անգամ քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որը զարգանում է բավական հաջող: Մենք կարծում ենք, որ կա հնարավորություն` ընդլայնելու Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ներուժը ավանդական և նոր ուղղություններով»,-հայտարարել է Ալիևը:
Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, այդ թվում` Կասպյան ավազանում պաշտպանական գերատեսչությունների փոխազդեցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







