Թուրքիայում ռուսական զենիթահրթիռային համալիրների փորձարկումն արդեն սկսվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հայտարարությանը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, փորձարկումն ընթանում է ըստ պլանի. այն մեկնարկել է նոյեմբերի 25-ից:
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին Ռուսաստանը և Թուրքիան կնքել են ընդհանուր 2.5 մլրդ դոլար արժողության պայմանագիր ռուսական զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ: Եվ արդեն առաջին մատակարարումն սկսվել է հուլիսի 12-ին:
C-400 համալիրների թուրքական ձեռքբերմանը կտրուկ դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն` պնդելով, որ այդ գործընթացն անհամատեղելի է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ձեռքբերման նախագծին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







