Թեհրանի մի շարք շրջաններում վերականգնվել է հասանելիությունը բջջային համացանցին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, վերականգնվել է բջջային համացանցը իրանական խոշոր Irancell օպերատորի միջոցով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին իրանական իշխանությունները դադարեցրել են երկրում հասանելիությունը համացանցին: Որոշումն ընդունվել է անդադար բողոքի ակցիաների հետևանքով ` կապված բենզին գնի թանկացման հետ:
Նոյեմբերի 23-ին վերականգնվել էր հասանելիությունը համաշխարհային ցանցին Թեհրանի բնակիչների համար, սակայն բջջային համացանցը շարունակում էր մնալ անհասանելի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







