Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում կարող է Ռուսաստանից ձեռք բերել նոր զինամթերք։ Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել է ԱԳՆ Մամուլի ծառայության վարչության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Աբդուլաևան ընդգծել է, որ Ադրբեջանն ունի սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություն ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ` հատկապես ընդգծելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը` այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում:
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, իսկ նոյեմբերի 26-ին` ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության հարցերը 2020թ. ընթացքում: Եթե անհրաժեշտ լինի, ապա Ադրբեջանը կարող է ձեռք բերել Ռուսաստանից նոր զինամթերք: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը չի վերաբերում Հայաստանի Վարչապետին»,-գործակալությանը հայտնել է Աբդուլաևան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







