Նախագահներ Վլադիմիր Պուտինի ևԱլեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած ռուսական և բելառուսական պատվիրակությունների հինգ ու կես ժամ տևած բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացելով հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահը ողջունել է հանդիպման բոլոր մասնակիցներին և շնորհավորել Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման քսանամյակի կապակցությամբ: Պուտինը նշել է, որ երկու երկրների կառավարություններն անցած տարիներին ինտեգրման ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել: Ռուսաստանի նախագահը բանակցությունների բոլոր մասնակիցներին առաջարկել է քննարկել ինտեգրացիոն գործընթացի հետագա հեռանկարները:
Հանդիպման առաջին «ընդհանուր» մասից հետո, որը տևել է մոտ երկու ժամ, երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակել են առանձնազրույցը: Իսկ պատվիրակությունները, որոնք գլխավորում են վարչապետներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերգեյ Ռումասը, շարունակել են շփումը աշխատանքային ճաշի ձևաչափով: Ճաշից հետո պետությունների ղեկավարները վերադարձել են ընդհանուր սեղանի շուրջ հարցերի քննարկման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







