Ավելի քան 15 հազար մարդ է արդեն գրանցվել Իրանի խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իրանի ընտրությունների անցկացման շտաբի ղեկավարի տեղակալ Ջամալ Արեֆը նշել է, որ ըստ ավելի վաղ արված կանխատեսումների՝ գրանցվածների ընդհանուր թիվը 15 618 մարդ է։
Արեֆի խոսքով` այս պահին գրանցվածների 88 տոկոսը տղամարդիկ են, իսկ 12 տոկոսը` կանայք։
Նշենք, որ Իրանի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների գրանցումը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և շարունակվել մեկ շաբաթ։ Գրանցումն ավարտվել է դեկտեմբերի 7-ին։ Դրանից հետո Սահմանադրության պահպանման խորհուրդը կհաստատի թեկնածուներին` ուսումնասիրելով բոլոր գրանցվածներին։
Իրանի միապալատ խորհրդարանը կազմված է 290 պատգամավորական աթոռներից։ Ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ Հերթական ընտրությունները նախատեսված են անցկացնել 2020 թվականի փետրվարի 21-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







