Ուկրաինան և Ադրբեջանը պաշտպանում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բաքվում Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՈՒկրաինայի նախագահը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Իլհամ Ալիևը նշել է, որ այսօրվա զրույցի կարևոր թեման է տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումը՝ հավելելով, որ խոսքը գնում է Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։
«Մենք մշտապես աջակցում ենք միմյանց միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում։ Կշարունակենք համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աշխատանքի շրջանակներում»,- ասել է Իլհամ Ալիևը։
Իրանի հարավում հզոր պայթյունի հետևանքով կա ավելի քան 100 վիրավոր
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այն տեղի...