«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը «Ենի Ազերբայջան» կուսակցության շտաբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ մինչ օրս Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) երկաթուղով տեղափոխվել է 300 հազար տոննա բեռ։ Այս մասին հայտնում է «Verelq. am» կայքը։
Համաձայն աղբյուրի՝ չնայած որոշ խոչընդոտների, այս գծի ինտենսիվությունը բարձրացնելու համար բեռների ներգրավման հետ կապված աշխատանքները շարունակվում են: Նշվում է, որ այս պահին տվյալ ոլորտում աշխատանքներ են տարվում Ղազախստանի հետ և արդյունքում հնարավոր կլինի ներգրավել 500-600 հազար տոննա բեռ:
Գուրբանովն իր խոսքում նշել է, վերջին շրջանում Բաքու-Թբիլիսի-Կարս ուղղությամբ փորձարկվել է ուղևորատար գնացքը, իսկ համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստվել են, և դրանց ստորագրումից հետո կսկսվեն ուղևորափոխադրումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







