Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է Грузия Online -ը։
Սպասվող հանդիպումը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 8-րդ եռակողմ ձևաչափով հանդիպումն է։
Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության ընթացիկ օրակարգը, հատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հարցերին:
Հանդիպման շրջանակներում արտգործնախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







