Իրանում «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից ոչ հեռու տեղի է ունեցել երկու երկրաշարժ ՝ 4,9 և 4,5 մագնիտուդով։ Ռիա Նովոստիիփոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Գործակալության տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 2.20-ին (Երևանի ժամանակով ժամը 6:20-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
4.5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 3.19-ին (Երևանի ժամանակով 7.19-ին): Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կմ հարավ-արևելք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







