Ռուսական գազը որոշակի փուլում կարող է միացվել Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) նախագծին։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է «Կոմերսանտը»։
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը նավթագազային երկրներ են։ Երկուսն էլ իրենք են ածխաջրածիններ արդյունահանում։ Թեև այստեղ էլ մենք արդեն համագործակցում ենք, ռուսական մասնակցություն կա Ադրբեջանի նավթային, գազային հանքավայրերի շահագործմանը։ Ով գիտի, գուցե մեր գազը ինչ-որ փուլում միանա TANAP նախագծին․ ես դա չէի բացառի»,-հայտարարել է նա։
Բոչարնիկովը շնորհավորել է Ադրբեջանին TANAP նախագծի գործարկման կապակցությամբ և նշել, որ Բաքուն այժմ կարող է լիարժեք հիմնավորմամբ քաղել դրա պտուղներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







