Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում երկկողմ հանդիպում է անցկացնում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Առաջնորդները սկսել են հանդիպումը դեմ առ դեմ ձևաչափով՝ թարգմանիչների ներկայությամբ։ Նշվում է, որ զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման և միջազգային հրատապ խնդիրների, ներառյալ Սիրիայի և Լիբիայի իրադրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







