Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից հիմնադրված «Ապագայի կուսակցության» գործադիր խորհրդի անդամ Էթյեն Մահչուփյանը, ով Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր նրա գլխավոր խորհրդական, հայտարարել է, որ եթե Դավութօղլուն պատմի այն, ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի:Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
«Եթե Ահմեթ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի ու ինչի միջով անցել է, ապա ոչ վաղ անցյալի ողջ մեր պատմությունը նորից կվերաշարադրվի։ Ես դա գիտեմ, որովհետև որոշ բաներ լսել եմ, բայց պատմելն իմ գործը չէ»,- ասել է հայ գործիչը:
Մահչուփյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունը «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP-ԱՇԿ) ավելի շատ է, քան ԱՇԿ-ի կախվածությունը Էրդողանից:
«Այն պարագայում, երբ Էրդողանը մեկուսացված է ու աշխատում է այնպիսի անտաղանդ թիմի հետ, ինչպիսին հիմա է, չի կարող լավ ռազմավարություն մշակել: Նա ամեն ինչ անելու է իր իմացածի պես: Էրդողանը այլևս չի կարողանում միայնակ որոշումներ ընդունել»,- ասել է Մահչուփյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







