Հունվարի 19-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում Իսլամական պետության «նավթային էմիրի» ոչնչացման մասին, հայտնում էkurdistan.ru-ն։
ԻՊ «նավթային էմիր»-ի ոչնչացման գործողությունն իրականացվել է կոալիցիայի ուժերի և Սիրիական ժողովրդավարական ուժերի կողմից։
«ԻՊ-ի նավթի էմիրը սպանվել է @SOJTFOIR-ի և սիրիական կոմանդոսների հատուկ գործողության ժամանակ»,- Twitter-ում գրել է կոալիցիայի խոսնակ, գնդապետ Միլս Բ. Կագինսը: Կագինսը շնորհակալություն է հայտնել քրդական ուժերին՝ համագործակցության համար և նշել, որ էմիրի ոչնչացումը ֆինանսապես կթուլացնի ահաբեկչական խմբավորմանը:
«Անվտանգության հարցով մեր գործընկերները մշտապես հետապնդում են ԻՊ-ի քնած բջիջները Հասակայում և Դեյր էզ-Զորում»,- հավելել է գնդապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







