Թուրքիայի Կեսարիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին քաղաքային իշխանությունների որոշմամբ` վերածվել է քաղաքային գրադարանի, հայտնում է ermenihaber-ը։
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 1915թ. հետո օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս:
2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի։ Գրադարանում այժմ կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց և ընթերցողները կարող են օգտվել 25.000 միավոր տպագիր, 22.000 միավոր էլեկտրոնային և 3.000 միավոր աուդիո տարբերակով գրքերից:
Հիշեցնենք, որ Կեսարիայի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1835-1838թթ.:
Եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, մասնակի մաքրվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







