Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական Boeing-737 ուղևորատար ինքնաթիռի «սև արկղերը» կմնան Իրանում և կվերծանվեն երկրի տարածքում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր, Զարգացման խորհրդարանական կոմիտեի անդամ Ֆարաջուլա Ռաջաբին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությունը։
Ռաջաբին նշել է, որ «սև արկղերում» գտնվող տեղեկատվության ուսումնասիրությամբ կզբաղվի Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737-ը, որի հետևանքով զոհվել է 176 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







