Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքից ոչ հեռու 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Քանդիլիի թուրքական սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի տվյալներով՝ տարերքի օջախը գտնվել է Քիրքաղաչ շրջանում՝ 11,8 կմ խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին առայժմ չի հաղորդվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







