Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Իոանիս Լագոսի արարքը:
Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստին հույն պատգամավոր Իոանիս Լագոսը, ի նշան բողոքի, պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:
«Այս ռասիստին Հունաստանում ընդունում են որպես խելագարի: Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է նրա արարքը:
Այստեղի (Թուրքիայի) ռասիստներն իրենց արձագանքներում թշնամություն են քարոզում Հունաստանի ժողովրդի նկատմամբ, ինչն այս տխմարին թույլ կտա հասնել իր նպատակին: Թող ռասիզմը ռասիզմի զոհ չդառնա»,- գրել է Փայլանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







