Թուրքական բանակի առնվազն 200 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ՝ զրահամեքենաներ և տանկեր, փետրվարի 2-ին հատել է Սիրիայի հետ սահմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական շարասյուները շարժվում են Իդլիբի և Հալեպի նահանգների ուղղությամբ։ Թուրքական ուժերի հրամանատարությունը ռազմական գոտի է հայտարարել ավտոմայրուղու այն հատվածը, որը կապում է Հալեպ և Լաթաքիա քաղաքները։
Asharq Al-Awsat թերթը հայտնել է, որ Իդլիբ նահանգի հյուսիսում տեղակայված «Քաֆր Լուսեյն» հսկիչ անցակետով սահմանը հատել է «թուրքական բանակի առնվազն 40 տանկ և զրահամեքենա»։
Նշենք, որ հունվարի 28-ին նույն անցակետով Սիրիա է մտել 30 ռազմական փոխադրամիջոց, այդ թվում՝ 12 զրահամեքենա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







