Հալեպի մերձակայքում գրոհայինների հարձակման հետևանքով տուժել են Իրանի երկու հեռուստաալիքների օպերատորները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն՝ վկայակոչելով SANA գործակալությանը։
«Իրանական al-Alam և al-Kawthar հեռուստաալիքների օպերատորները տուժել են Հալեպի հարավ-արևմուտքում բանակի առաջխաղացումը լուսաբանելու ընթացքում ահաբեկիչների հարձակման պատճառով»,- ասված է SANA-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել էր մի քանի լրագրողների վիրավորվելու մասին, որոնք լուսաբանում էին սիրիական բանակի գործողությունները նշված բնակավայրի մերձակայքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







