ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իդլիբի հարցում ծագած ռուս-թուրքական լարվածությանը, փոխանցում է ermenihaber-ը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունների հարցով դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Պեսկովը նշել է, որ ռուս և թուրք բարձրաստիճան զինվորականներն անընդհատ կապի մեջ են:
«Ճիշտ է, բարձրաստիճան մակարդակով դեռ որևէ հանդիպում տեղի չի ունեցել, բայց ցանկության դեպքում կարճ ժամկետներում հնարավոր է կազմակերպել»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







